▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախվել են ՀՀ ՊՆ «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:  Տեղում պարզվել է, որ «UAZ Patriot»-ը հաշվառված է պաշտպանության նախարարության հաշվեկշռում և ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել նախարարության համարանիշներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more