Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Բաղրամյան պողոտայում: Ինչպես գիտենք նախագահը այսօր հայտարարել էր, որ սակագնի բարձրացումը կառավարությունը կվերցնի իր վրա:
Հայտարարությունից հետո Բաղրամյան պողոտայում և ցուցարարների և «Կենդանի պատի» մեջ կարծիքներն իրարամերժ են: Մասնավորապես հավաքվածների մի մասն իրենց համարում են հաղթանակած և կարծում են, որ ակցիան գրացել է մեծ հաջողություն: Մինչդեռ շատերի կարծիքով պահանջները չեն կատարվել իշխանությունների կողմից:
Այսինքն, ստացվում է, որ այն կարծիքը, թե նախագահի հայտարարությունը չի բավարարում ցուցարարների պահանջներին միանշանակ չէ: Կան խմբեր որոնք շարժումը համարում են հաղթանակած:
Նկատենք նաև, որ այս պահին ցուցարարների շարքերն անհամեմատ նոսրացել են: Երեկ Բաղրամյան պողոտան այս ժամերին ավելի մարդաշատ էր: