▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան պողոտայի նոր «ջրցան մեքենան»

Hraparak.am-ը գրում է. Բաղրամյան պողոտայում նոր «ջրցան մեքենա» է հայտնվել։ Այս մեկը, սակայն, ի տարբերություն ոստիկանական զորքերի կիրառածի, ավելի խաղաղ, մարդասիրական բնույթ էր կրում։ Մի տարեց տղամարդ, հարակից շինությունից միացված ջրի ռետինե խողովակը ձեռքին, որոշեց գալ և ջուր ցանել ցուցարարների վրա՝ բացառապես նրանց մի փոքր հովացնելու և զվարճացնելու նպատակով։

Դա շատ դուր եկավ հավաքված երիտասարդներին, ովքեր իրենց ձեռքի ջրի շշերով միացան տեղում կազմակերպված փոքրիկ «վարդևառին»։ Երիտաարենրից մեկը, սակայն, բարձրախոսը վերցրեց և հորդորեց իրենց բաժանած շշով ջրերը օգտագործել խմելու և իրենց կարիքների համար, ոչ թե միմյանց ջրելու։ Ամեն դեպքում՝ երիտասարդները ուրախացան կարճատև այդ ջրոցիից։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more