▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան պողոտան փակ ենք պահելու, բայց նախագահի հետ հնարավոր է հանդիպենք

 

Էլեկտրաէներգիայւի սակագինը բարձրացնելու որոշման դեմ պայքարող քաղաքացինեըր, որոնք երեկ ժամը 19:00-ից փակել են Բաղրամյան պողոտան, չեն պատրաստվում հեռանալ: Այս մասին այսօր` հունիսի 24-ին, հայտարարեցին ցուցարարները (ֆոտոռեպորտաժ):
Նրանց փոխանցմամբ, որքան էլ պատգամավորները, հայտնի մարդիկ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները փորձեն համոզել իրենց, իրենք չեն հեռանալու եւ շարունակելու են պայքարը Բաղրամյան պողոտայում:
Նշենք, որ արդեն 14 ժամից ավելի ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից։ Վաղինակ ՇուշանյանըԱռաջիկայում փակ ենք պահելու այնքան ժամանակ մինչև մեր պատասխանը չեղարկելու մասին հաստատ չհնչի: Ակցիան շարունակվելու է Բաղրամյան պողոտայում: Կմնանք մինչև մեր հարցի լուծումը չստանանք: Մեր ակցիան կրում է խաղաղ բնույթ: Միակ քննարկման տարբերակը կլինի այն դեպքում երբ մեզնից 10 հոգի կլինի նախագահականում, կլինի 2 3 ուղիղ եթեր:

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները, որոնք երեկ ժամը 19:00-ից փակել են Բաղրամյան պողոտան, չեն պատրաստվում հեռանալ` չնայած նրան, որ նրանց ու ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու նպատակով բաղրամյան պողոտա եկած պատգամավորներն ու շոու բիզնեսի աստղերը խորհուրդ էին տվել ակցիան շարունակել Ազատության հրապարակում՝ երթևեկությունը չխանգարելու նկատառումներով:

«Ոչ թալանին» ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը: «Բաղրամյան պողոտան փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչև մեր բարձրացրած խնդրին հստակ լուծում չտան»,-ասաց Շուշանյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին թե ոստիականական ուժերը և թե հենց բողոքին մասնակցող քաղաքացիները սակավաթիվ են, ամեն ինչ ընթանում է խաղաղ:

Իրենց նախապայմանները բավարարելու դեպքում Վաղինակ Շուշանյանը հնարավոր համարեց նախագահի հետ հանդիպելու այսօրվա հավանականությունը.  «Միակ քննարկման տարբերակը կլինի այն դեպքում երբ մեզնից 10 հոգի կլինի նախագահականում և երկու, երեք լրատվամիջոց ապահովի ուղիղ եթեր»:

Նշենք, որ արդեն 14 ժամից ավելի ցուցարարները չեն հեռանում Բաղրամյան պողոտայից։

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more