«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին փոխանցեցին իրենց կողմից կայացրած որոշումը. «Մեր պահանջնները մասնակի են բավարարվել, կասեցում չի եղել, ուրեմն թող ժողովուրդն ինքը որոշի՝ ինչ անել»;
Նախաձեռնության անդամները կոչ են անում ոստիկաններին գիշերը չխոտընդոտել ցույցը, թողնել, որ մարդիկ վաղը ժամը 18-ին գան եւ որոշեն իրենց անելիքները:
Վալերի Օսիպյանն էլ իր հերթին հորդորեց դադարեցնել ցույցը` զգուշացնելով, որ հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի վերականգնել քաղաքի նորմալ երթեւեկությունը. «Բաղրամյան պողոտան բացելը մի քանի րոպեի գործ է, կոչ եմ անում օրինական դաշտ մտնել»:
Թե ինչ է կատարվում այս պահին Բաղրամյան պողոտայում ու դրա մատույցներում` հետևեք Ազատություն ռադիոկայանի և Առաջին լրատվականի ուղիղ եթերներում: