▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան 26-ում հանդիպել են Արմեն Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև առավել սերտ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարվա ընթացքում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերին:

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների և գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների մասին՝ կարևորելով բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը:

Նշենք նաև, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր  շարունակել  է տարեվերջյան հանդիպումները քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանի, Շաղիկ Մարուխյանի և Աշոտ Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի և այլոց հետ:

Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել քաղաքական և տնտեսական խնդիրներին, դատական և իրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքին և մի շարք այլ հարցերի: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more