▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան 26 գնալու որոշումը միանշանակորեն սխալ ճանապարհ է

Քաղաքականությունն առաջին հերթին ինտելեկտուալ աշխատանք է, որի ամենակարևոր բաղադրիչը` նպատակի հստակ ձևակերպումից հետո, մեթոդաբանությունն է: Այսինքն ի՞նչ ենք անում ու ո՞նց ենք անում: Կարևոր է նաև մեթոդաբանության փիլիսոփայությունը: 
«Միտինգ-երթ-ոստիկանների հետ բրթբրթոց» սխեման չի աշխատում: Ինչպես նաև կարևոր է ներդրված գործակալների չեզոքացման խնդիրը, որը կարող է հաղթահարվել միայն որոշումների ընդունման բաց և հանրության համար լեգիտիմ ձևերով: Որոշումների ընդունման փակ եղանակներ գոյություն չունեն, դրանք փակ են միայն հանրության համար, սակայն ոչ ոստիկանության: Օրինակ` Բաղրամյան 26 գնալու որոշումը միանշանակորեն սխալ ճանապարհ է, ավելի ազդեցիկ է կարևոր ճանապարհային հանգույցներում` օրինակ հենց Բաղրամյան-Պրոսպեկտ` Հրապարակ, Շրջանային, նստացույցերը և այդ ընթացքում ոստիկանների հետ լեզվակռվի և բրթբրթոցի մեջ չմտնելը: Թող տանեն ԿՊԶ-ները լցնեն մի քանի հազար մարդու:
Մյուս կարևոր խնդիրը ինքնակազմակերպվելն է, սկայն ոչ “միտինգային մաշտաբի”, այլ բազմաթիվ խմբերի, որոնք պետք է ակցիաների ժամանակ կարգ ապահովեն` առաջին հերթին ուղղարկված կրիմինալից, հաջորդ փուլում կձևավորվեն կազմակերպված խմբեր, որոնք, օրինակ` կարող են այլ կազմակերպված ակցիաներ իրագործել: Միտինգներին ուղղարկված կրիմինալի դեմը առնելը ամենադժվար հարցն է լինելու: Դա հաշվի առեք:
Կան նաև այլ եղանակներ:

Ստեփան Դանիելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more