▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղանիսի գյուղապետի կարծիքով գնդակոծումները «կապված են Անկախության տոնի հետ».azatutyun.am

Azatutyun.am-ը գրում է. Մինչ Հայաստանում երեկ նշում էին Անկախության տոնը, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներից շատերը, պատսպարվելով հակառակորդի կրակոցներից, անասնագոմերում են գիշերել:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի ռեժիմը, երեկ մինչև ուշ գիշեր տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակի տակ է պահել Հայաստանի սահմանամերձ համայնքները: Իրավիճակը լարված է եղել հատկապես Բաղանիսում:

Գյուղապետ Նարեկ Սահակյանը, ցույց տալով տուժած տների տանիքները, պատմում է, որ այսօր առավոտն էլ խաղաղ չի բացվել:

«Իմ կարծիքով սա կապված է Անկախության տոնի հետ, կա անհանգստություն, բայց էդ վախի մթնոլորտը, որ տեսնում ենք, միայն սոցցանցերի և կայքերի էջերում ենք տեսնում, մեր ճակատագիրը սա է, էսպես էլ պետք է ապրենք: Ու ամենակարևորը՝ ժողովուրդը տրամադրված է, որ իր տունը չի լքի»,- ասում է Սահակյանը:

Խաղողաքաղի այս օրերին բերքը մնացել է դաշտերում․ գյուղացիները այգիներին մոտ գնալ չեն համարձակվում: Պատմում են, որ սահմանից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մեծ մասը կրակահերթերից բռնկվել է, մեկ այլ գյուղում էլ մեքենաներ են այրվել:

«Մեզ համար բախչում աշխատում էինք, միանգամից սկսեցին կրակել, վախից գոմը մտանք», «ես մենակ ուզում եմ, որ էս զենք հնարողը դժոխքի փայ դառնա»,- գանգատվում են գյուղի բնակչուհիները:

Գյուղի՝ սահմանին դեմ-դիմաց գտնվող կենտրոնական թաղամասի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը, թեև պատմում են, որ շուրջ 20 տուն է տուժել, վնասվել են հիմնականում տանիքները: Կես կատակ-կես լուրջ ասում են՝ արդեն իմունիտետ ունեն, մահն ամեն օր գալիս ու գնում է՝ իրենց շրջանցելով:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more