▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բասմաչի հիշատակը պետք է դառնա հայ-թուրքմենական բնական դաշինքը

Դպրոցական էի, երբ հաղորդում տեսա հեռուստատեսությամբ, որ պատմում էր Արցախում զոհված Բասմաչի`Գուրբան Միրադի մասին: Պատմվում էր նրա սխրանքների, զոհվելու մասին, որ նա ազգությամբ թուրքմեն է եղել ,մահմեդական: Ինձ միշտ հետաքրքրել է մանրամասներ նրա անցյալից, ով է եղել, ինչ մոտիվացիա է ունեցել մեր կողմից կռվելու և այլն : Հետաքրքրվել եմ, բայց ոչինչ ավելին չեմ իմացել, բացի այն, որ նրան հետմահու պարգևատրել են, բայց չենիմացել, թե ում հանձնել պարգևը: Այսօր ցուցադրում էին նրա մարտական ընկերներին, որոնք ի թիվս այլ ինֆորմացիայի, բացահայտեցին նաև Բասմաչի մոտիվացիան.նրա 12 ամյա քրոջը ադրբեջանցի թուրքերը բռնաբարել են և կաշառք տալով ազատվել: Ժամանակն է, որ Բասմաչը գնահատվի ըստ արժանվույն`փողոց կամ պուրակ վերանվանվի նրա անունով, հրավիրվեն նրա հարազատները և Թուրքմենստանի ներկայացուցիչները արարողությանը: Մենք պետք է ցույց տանք, որ Շնորհակալ լինել գիտենք, իսկ Բասմաչի հիշատակը պետք է դառնա հայ-թուրքմենական բնական դաշինքը և բարեկամությունը ամրապնդող կամուրջ:

 

Տիգրան Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more