▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարով ինքնասպանվեք

Քանի՞ անգամ պետք է խաբի, սխալվի ու ձեզ ապակողմնորոշի մեկը, որ դադարեք վստահել, հետեւից կուրերեն գնալ ու խոսքը հալած յուղի տեղ դնել: Կենցաղում 1-2 անգամը բավարար հիմք է: Այլ է վիճակը կրոնական ու քաղաքական մոլեռանդների միջավայրում: "Աշխարհի վերջին" ընդառաջ մոլեռանդների զանգվածային ինքնասպանությունների մասին լսած կլինեք:

Հիմա հայաստանյան իշխանական եւ ոչ իշխանական ճամբարներում է զանգվածային քաղաքական ինքնասպանությունների սեզոն: Նիկոլը բացեց՝ իր իմպիչմենտի ձեւաթղթով: Մնաց վերջին ակորդը՝ "ուկրաինական կացնից" սարսափած, Եվրասիական բորդել մտնելուն կողմ քվեարկելը: Անկախության բանակ ու Հանրապետական կուսակցություն հիմնած Աշոտ Նավասարդյանի նախկին զինակիցներ, Ղարաբաղյան համազգային շարժում սկսած ու Հայաստանի երրորդ հանրապետության անկախությունը կերտած իմ նախկին զինակիցներ, բարով ինքնասպանվեք: Միայն թե չկասկածեք. Հայաստանը հավերժ է, հավերժ կլինի նաեւ նզովքն ու արհամարանքը, որին արժանանալու եք:

Կարապետ Ռուբինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more