▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարին էլ դա է». Էրդողանը մեկնաբանել է Դավութօղլուի հեռանալը վարչապետի պաշտոնից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալու մասին որոշումը:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: «Դա վարչապետի որոշումն է: Բարին էլ դա է»,- ասել է նա:

Ինքը` Դավութօղլուն, խոսելով կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, ասել է. «Կյանքը մարդուն շատ բան է սովորեցնում: Կան սկզբունքներ, որոնցից չեմ կարող հրաժարվել: Պաշտոններից և ոչ մեկը ես չեմ խնդրել: Երևբէ դրանց համար քարոզչություն չեմ արել կամ այդ հարցով չեմ դիմել: Ամենաուժեղ մարդը նա է, ով խաղաղ է ինքն իր հետ: Երբեք չեմ պաշտպանել որևէ բան, որին չեմ հավատացել: Հետքայլ չեմ արել նրանից, ինչին հավատացել եմ»:

 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more