▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի ճանապարհ, պարոն Բիբին

Հետևում եմ էլեկտաէներգիայի սակագնի վերաբերյալ լսումներին: Խորհրդարանն առանց ՀԷՑ տնօրենի տխուր է: Եվգենի Բիբինը հրաժարվել է ներկայանալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին լսումներին: Նա իր ասելիքն ասել է երեկ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում: Բիբինի խոսքով`ՀԷՑ ֆինանսական կորուստների մասին իշխանություններն ավելի վաղ իմացել են, սա նրանց համար անակնկալ չի եղել, բայց քայլերն անարդյունավետ են եղել:
Մայիսի 8-ից սկսած բոլոր տներում, գրասենյակներում ու հասարակական վայրերում քննարկվում է էլէներգիայի թանկացման հարցը ու բոլորը սկսել են դեմով ու հայրանունով ճանաչել Բիբինին, թեպետ մինչ այդ մեր հասարակությունը չէր հետաքրքրվում նրա համեստ անձով:

Պարոն Բիբինը, ինչպես ռուսներն են ասում` սլաքները «պլավնի» իր ու իր ղեկավարած կառույցի մյուս պաշտոնյաներից փորձում է ուղղել ՀՀ իշխանությունների կողմը:
Լավ կլիներ Բիբինը մասնակցեր լսումներին ու անձամբ լսեր իրեն հասցեագրված հարցերը, սպառողներն էլ հնարավորություն ունենային լսել նրա պատասխանները: Ցավալի է, բայց Բիբինը նպատակահարմար չի համարել մասնակցել լսումներին: Եվս մեկ ապացույց, որ ՀԷՑ-ի տնօրենը լուրջ հիմնավորումից բավականին հեռու է: Նախ նրա ղեկավարած կառույցն անհասկանալի հիմնավորումներ է ներկայացնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ, ապա, երբ նրան հրավիրում են խորհրդարանական լսումների` անհիմն կերպով հրաժարվում է ներկայանել:

Գոնե հայկակական լրատվամիջոցներն օգնենին այս պաշտոնյային: Հարգելի լրագրողներ, գործի դրեք ձեր բոլոր աղբյուրները` գուցե պարոն Բիբինն իրերն է հավաքում, որ մեկնի ու ժողովրդին և իշխանություններին միայնակ թողնի իրենց հուզող խնդրի հետ: Իսկ եթե նման որոշում դեռ չունի, ապա կարող եք հուշել: Լավ, թե վատ, բայց ելք է`իրավիճակից գոնե ժամանակով փախնելու համար:

ՀԳ. Ռուս պաշտոնյան երևի ամաչում է, որ այլևս չի կարող ֆինանսական կորուստներն անտեսել ու հայ հարկատուների հաշվին լավություն անել իր կառույցի պաշտոնյաներին:
ՀԳ2. Խնդրանք ՀԷՑ տնօրենին: Հարգելի պարոն Բիբին, մեկնելուց առաջ զգուշացրեք, գոնե բարի ճանապարհ ասենք…

Նարե Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more