▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի ախորժակ, պարոն Ալեն Սիմոնյան...Հակոբ Կարապետյան

Բարի ախորժակ, պարոն Ալեն Սիմոնյան...Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Երևանի Մաշտոցի պողոտայում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենաները գրավել են ավտոբուսների համար նախատեսված առաջին գիծը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է լրագրող Հակոբ Կարապետյանը։

«Պետք է ենթադրել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գարեջրատանն է, ճաշում է կամ գարեջուր է խմում, և այդ հանգամանքի բերումով ծառայողական մեքենաները կայանված են առաջին գծում, և փակվել է ավտոբուսների երթևեկության գիծը․․․

Եթե պետության առաջին դեմքերը թքած ունեն ոչ միայն իրենց քննադատող քաղաքացիների, այլև երկրի և օրենքի վրա, ապա ամեն ինչ այսպես է լինելու։ Այնպես որ, բարի ախորժակ, պարոն Ալեն Սիմոնյան»,- նշում է Հակոբ Կարապետյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more