▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի առաջնորդը կարող է լավագույն մղումներով փոփոխություններ իրականացնել. Անուշ Բեղլոյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան. Պետությունը պետք է ծառայի իր մաս հանդիսացող անհատին, այդ պարագայում պետությունը կայուն է և հարատև, իր քաղաքացիների իրավունքները ոտնահարող պետությունը զրկվում է այդ անհատներից, այդպիսի պետությունը ի վերջո մերժված է և ֆորմալ բնույթ է կրում։ Բարի առաջնորդը , կարող է լավագույն մղումներով փոփոխություններ իրականացնել, բայց եթե անհատների սահմանադրական իրավունքները և ազատությունները պաշտպանված չեն վստահություն վայելող դատական համակարգի կողմից ապա նույնիսկ լավագույն փոփոխությունը չի կարող հարատեև լինել և վերադարձնել անհատին պետության տիրույթ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդյոք մենք գնում ենք բարի թագավորի ,անձի առանձնահատկություններով պայմանավորված իշխանության համակարգի կազմալուծմանը Սահմանադրական դատարան ուղղելով այնպիսի անձին , ով իր կյանքով և իր ամբողջ գործունեությամբ ապացուցել է որ իր հիմնական նպատակն է կլանային համակարգի ոչնչացումը թե դեմ քվեարկելով կապացուցենք որ հույս ենք փայփայում մի օր հետ պտտել պատմության անիվը։
Անհատի , քաղաքացու իրավունքների համակարգային պաշտպանության կայացումը դարձնում հայաստանում իրականացվող փոփոխությունները անդառնալի , բացառելով յուրաքանչյուր իշխանափոխության պարագայում նախկին բարքերի վերադարձը։ Հենց այդ պատճառով Վահե Գրիգորյանի ընտրության հանդեպ մեր այսօրվա վերաբերմունքը հիանալի ցուցիչ կլինի մեր իրական մտադրությունների և մեր էական նպատակների համար , հանուն որոնց մենք հայտնվել ենք խորհրդարանում։

 

Կարդացեք նաև՝ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more