Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրահավաքն Աբովյան քաղաքում
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ինչ-որ ես ասում եմ, մի բան էլ ավելի է լինելու։ Այս մասին Աբովյանում՝ քայլերթի ժամանակ, ասել է Գագիկ Ծառուկյանը։
«Երբ-որ ես ասում եմ երաշխավորված խաղաղություն, դա պետք է ընդմիշտ փակի դուռը պատերազմի և մեր ժողովուրդը զբաղվի իր գործով, իր բարեկեցությամբ։ Անպայման պետք է լինի երաշխավորված խաղաղություն։ Մի քանի հզոր պետություններ պիտի միասին ստորագրեն, համաձայնություն տան, որ իրենք երաշխավորում են մեր ժողովրդի անվտանգությունը, միայն այդ կերպ կարելի է ունենալ երաշխավորված խաղաղություն»,-ասել է Ծառուկյանը։


