Life.panorama.am-ը գրում է. Մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ Անուշիկ Մարտիրոսյանի ընտանիքի երազանքն այսօր իրականություն դարձավ: Անուշիկի մայրը՝ տիկին Կարինեն, մեզ հետ զրույցում ասաց, որ բարերարն, ով չի ցանկցել հրապարակել անունը, այսօր իրենց է փոխանցել երեխային ՌԴ Տուլա քաղաք տեղափոխելու և նրա վիրահատության համար անհրաժեշտ ողջ գումարը՝ 2000 ԱՄՆ դոլարը:
Անուշ Հովհաննեսի Մարտիրոսյանը ծնվել է 2003թ.-ին՝ Արարատ քաղաքում: Մինչև մեկուկես տարեկանը երեխայի վիճակը նորմալ է եղել, սակայն հետո նրա մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված: Անուշը մշտական բժշկական հսկողության տակ է, նրա քայլքը կարգավորվել է, կարողանում է ինքնուրույն շարժվել, սակայն ձեռքերը թույլ են և չի կարողանում դրանք օգտագործել: Տուլա քաղաքի վերականգնողական կլինիկայում իրականացվելիք վիրահատություն արդյունքում Անուշիկը կկարողանա շարժել ձեռքերը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում