▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարերար Լևոն Հայրապետյանը ամանորյա նվերներ է ուղարկել առաջնագծում կանգնած զինվորներին

artsakhpress.am-ը գրում է. Դեկտեմբերի 23-ին, ռուսաստանաբնակ բարերար Լեւոն Հայրապետյանի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից մի խումբ ազատամարտիկներ «Էյթի Վանք լես» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Դարբինյանի գլխավորությամբ այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված N զորամաս:

Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Լուսինե Զաքարյանը, նրանք հանդիպել են զորամասի հրամանատարական կազմի հետ, որից հետո տարբեր ուղղություններով այցելել առաջնագիծ և շնորհավորել սահմանապահ զինվորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Լեւոն Հայրապետյանի կողմից նրանք զինվորներին հանձնել են նվերներ՝ քաղցրավենիք, միրգ, եւ անհրաժեշտ այլ պարագաներ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more