▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեկամը օգտվելով ամուսնու՝ տանը չլինելու հանգամանքից՝ բռնություն է գործադրել հղի կնոջ նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 35-ամյա տղամարդուն` հղի կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար։


2015թ.  դեկտեմբերի  06-ին ահազանգ էր ստացվել Արագածոտն մարզի երիտասարդ հղի կնոջից՝ իր նկատմամբ իրենց ընտանիքի բարեկամի կողմից  բռնաբարության փորձ կատարելու վերաբերյալ, ինչը կանխվել էր ամուսնու կողմից։

Դեպքի առթիվ դեկտեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (բռնաբարության փորձ՝ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ)։ Նույն օրը որոշում է կայացվել` հղի կնոջը տուժող ճանաչելու մասին։

Քննությամբ պարզվել է, որ ընտանիքի բարեկամը դեպքի օրը հյուրընկալվել է երիտասարդ զույգին և օգտվելով ամուսնու՝ տանը չլինելու հանգամանքից՝ բռնություն է գործադրել հղի կնոջ նկատմամբ, հարվածել և փորձել սեռական բնույթի գործողություններ կատարել, ինչը կանխվել է ժամանակին տուն վերադարձած ամուսնու կողմից, իսկ տղամարդը դիմել է փախուստի։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի վայրից փախուստի դիմած անձը հայտնաբերվել է, և նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ դեկտեմբերի 17-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդված 2-րդ մասի 6-րդ կետով։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը 

համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով

դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more