▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարև Երևանը» պահանջում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրաժարականը

Երեւանի ավագանում «Բարեւ Երեւան» խմբակցությունը պահանջում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հրաժարականը:

Այս առնչությամբ «Բարեւ Երեւանի» տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման ծավալած գործողություններն առիթ դարձան, որ Երեւանում, ինչպես նաեւ հանրապետության այլ քաղաքներում կազմակերպվեն բողոքի ակցիաներ, ցույցեր ու երթեր: Այդ իրադարձություններին ՀՀ ոստիկանությունը որդեգրեց աննախադեպ օրինախախտ ու վայրագ վարքագիծ, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լիներ կարգ ու կանոն պահպանելը՝ առանց խախտելու եւ սահմանափակելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: Համացանցում առկա բազում տեսագրությունները դրա վառ ապացույցն են: Սա, իհարկե, չէր կարող լինել շարքային ոստիկանի անհատական որոշումը. հրամանը «վերեւից» էր տրված:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության այս գործելաոճը եւ առայժմ պահանջում Երեւան քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, ինչպես նաեւ՝ պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործած անձանց (ոստիկաններին եւ քաղաքացիական հագուստով սադրիչ-ահաբեկիչներին):

Կոչ ենք անում ավագանու մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս պահանջին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more