▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվել են անմարդկային նվիրատվությունների

ArmComedy-ն գրում է.

ԵՐԵՎԱՆ-Նախագահական և կառավարական գրասենյակների աշխատակիցները ճանաչվել են 2014-ի ամենահաջողակ պաշտոնյաները: Եկամուտների հայտարարագրերը բացահայտել են միլիոնավոր դոլարների նվիրատվություններ, որոնք իշխանությունը որակել է որպես «տարրական ղսմաթի դրսևորում»:

Բարձրաստիճան պաշտոնյաների անցած տարվա հայտարարագրերը ցույց են տվել, որ համեստ աշխատավարձով աշխատող պետական պաշտոնյաները միլիոնավոր դոլարների նվիրատվություն են ստացել իրենց ազգականների անունով: Էթիկայի հանձնաժողովը, որը զբաղվում է հայտարարագրերի հավաքագրմամբ և շահերի բախումների քննությամբ, որևէ տարօրինակ բան չի գտել:

«Սա սովորական ղսմաթի դրսևորում է», – բացատրում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի խոսնակ Մայրամուտ Զարմանյանը, «որևէ տարօրինակ բան չկա նրանում, որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք ստանում են հարյուր հազարավոր դոլարների նվիրատվություն: Սա ընդունված բարեգործության տեսակ է` էլիտար բարեգործություն, որը կա բոլոր զարգացած երկրներում: Պարզապես մենք սովոր ենք, որ բարեգործությունը արվի միայն աղքատներին, բայց դա շատ պրիմիտիվ փուլ է, որը Հայաստանը անցել է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more