Բարձրաստիճան հոգևորականները եկել են դատարան՝ արքեպիսկոպոս Աջապահյանի գործը լսելու․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում, քննիչը մերժել է միջնորդությունը»,- Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ժամանակ ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ մերժման համար որևէ պատճառ չի եղել Գարեգին Բ-ի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը։ |
***
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում։ Երբ նա մտավ դատական նիստերի սենյակ, լրագրողը հարցրեց․ «ո՞նց եք», ինչին Միքայել Սրբազանը կատակով պատասխանեց․ «Սաղ դուք եք մեղավոր, այ դու ես մեղավոր»։ |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում։ Քաղաքացին իր հետ փայտե մեծ խաչ բերելով՝ դատարանի դիմաց ակցիա է անում։ «Խաչը բերել եմ ի նշան հայ ազգի հաղթանակների։ Խաչի համար ամբողջ պատմության մեջ զոհ գնացած մեր ախպերների, մեր հայ ազգի խաչն է։ Բայց այս խաչը թող ոչ ոք թուլություն չհամարի, որովհետև յուրայինների համար ա խաչ, թշնամիների համար խաչը միշտ հակառակն ա լինում՝ սուր ա լինում»,- նշել է ակցիա իրականացնող քաղաքացին։ *** |
«Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ։ Մարդկանց 99%-ն ինձ ճանաչում են որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան։ Խնդրում եմ, ինձ դիմեք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, ոչ թե Գևորգ Աջապահյան»,- դատավորին դիմելով՝ ասաց Միքայել Սրբազանը։ |
Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները եկել են դատարան արքեպիսկոպոս Աջապահյանի գործը լսելու համար։ Նրանց թվում է նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։
***
Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործով առաջին դատական նիստն է
Դատական նիստը դռնբաց է։ Ներկաներից մեկի ձեռքին պաստառ է՝ «Կեցցե՛ Մայր աթոռ Էջմիածինը։ Ազատություն արքեպիսկոպոս Աջապահյանին» գրությամբ։
Սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելու կոչ անելու համար։