ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ քառօրյայի ժամանակ հայտարարեց. «Պաշտպանության նախարարի հետ տեղի ունեցած փակ հանդիպումից հետո իրադարձություններ են եղել, եւ շատ հարցեր են առաջացել, որոնք չեն բավարարվել, քանի որ խնդիրը շատ նուրբ է: Անհրաժեշտ է շատ ավելի լուրջ քննարկում: Քննարկումը չպետք է լինի հարց ու պատասխանի մակարդակով: Հարցեր կան, որ մենք թույլ չենք տա այս պահին բարձրաձայնել լրատվամիջոցների առջև ու այդ պատճառով մենք ցանկանում ենք փակ ռեժիմով հարցեր ուղղել անձամբ վարչապետին, ԱԳՆ-ին ու ՊՆ-ին»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան ԲՀԿ խմբակցության ղեկավարի՝ նշեց. «Տիկին Զոհրաբյան, ավելի բարձր տոնով խոսելը ոչ ձեր հասակն է ուժեղացնում, ոչ էլ ձեր հմայքն է ավելացնում: Ավելի ցածր տոնով էլ ասեք` ընկալելի կլինի: Մենք կքննարկենք ձեր առաջարկն ու կտանք վերջնական պատասխան»:
Մանրամասները` a1plus-ի տեսանյութում