▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում վրաերթի ենթարկված մարզուհին արհեստական կոմայի մեջ է

 

Բաքվում ավտոբուսի տակ ընկած ավստրիացի սինքրոն լողորդուհի Վանեսա Սահինովիչին երկարատև վիրահատությունից հետո արհեստական կոմայի մեջ են գցել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` Associated Press-ին հղումով:
«Սահինովիչը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, նրան ևս մեկ վիրահատություն անհրաժեշտ կլինի», - հայտարարել է հիվանդանոցի մամլո քարտուղարը: Նա նաև հավելել է, որ ստացված վնասվածքաները չեն սպառնում մարզուհու կյանքին:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը հունիսի 11-ին ընթացքի ժամանակ հարվածել է 3 ավստրիացի մարզուհիների: Միջադեպի հետևանքով  տուժել են լողորդուհիներ Վանեսա Սահինովիչը, Լունա Պայերը և Վերենա Բրայթը: Նրանցից ամենաշատ վնասվածքներ ստացել է 15-ամյա Սահինովիչը:
Միջադեպից հետո նրան տեղափոխել են Վիեննա, որտեղ մարզուհին վիրահատության է ենթարկվել: Ադրբեջանի իշխանություններն սկսել են միջադեպի հետաքաննությունը:
Առաջին Եվրոպական խաղերի բացումը Բաքվում կկայանա այսօր:  Մրցումները կանցկացվեն հունիսի 13-28-ը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 11-ին Եվրոպական խաղերի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը ընթացքի ժամանակ հարվածել է 3 ավստրիացի մարզուհիների՝ սինքրոն լողորդուհիներ Վանեսա Սահինովիչին, Լունա Պայերին և Վերենա Բրայթին: Նրանցից ամենաշատ վնասվածքներ ստացել է 15-ամյա Սահինովիչը, ում պատահարից հետո տեղափոխել են Վիեննա, որտեղ մարզուհին վիրահատության է ենթարկվել:

Lenta.ru-ն հայտնում է, որ աղջիկը երկարատև վիրահատությունից հետո արհեստական կոմայի մեջ է ընկել:

«Սահինովիչը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, նրան ևս մեկ վիրահատություն անհրաժեշտ կլինի»,-հայտարարել է հիվանդանոցի մամլո քարտուղարը: Նա նաև հավելել է, որ ստացված վնասվածքաները չեն սպառնում մարզուհու կյանքին:

Ադրբեջանի իշխանություններն սկսել են միջադեպի հետաքաննությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more