▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում սկեսուրը սպանել է հարսին ու 6-ամսական թոռնիկին

Բաքվում սեփական տան բակում սկեսուրը` Շարգիա Հուսեյնովան,  դաժանությամբ սպանել է 20-ամյա  հարսին` Էլնարա Նաջաֆովային, ապա նաև  6-ամսական թոռնիկին,-տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Վիճաբանության ընթացքում սկեսուրը մի քանի անգամ հարվածել է հարսի գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գանգուղեղային վնասվածքներ և  տեղում մահացել: Սակայն այդքանը չի բավարարել կմոջը.  նա մտել է տուն  և խեղդել 6-ամսական թոռնուհուն՝ Էմիլիային:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more