Բաքվի Բինագադինի շրջանի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտնում է АПА-ն: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու ուղղությամբ: Կա՞ն, արդյոք, զոհվածներ դեռ հայտնի չէ: АПА-ն հայտնում է, որ ներկայումս շենքից հաջողվել է դուրս բերել 6 մարդու:
Բաքվում բնակելի շենք է այրվում, կան զոհվածներ։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այրվում է Ազադլիգ պողոտայի բարձրահարկերից մեկը։ Ըստ տեղեկատվության, հրդեհվել է շենքի պլաստիկե երեսպատումը։
Ներկայումս շենքում իր փոքրիկ երեխայի հետ գտնվում է լրագրողուհի Սեւինջ ֆեդաին։ Նրան ու երեխային դեռ չեն տարհանել։
Շենքի բնակիչներից մեկը նետվել է այրվող տան պատուհանից եւ մահացել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։
АПА-ն հայտնում է, որ Բաքվի Բինագադինի շրջանի բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու ուղղությամբ:
haqqin.az-ը գրում է, որ շենքից հաջողվել է դուրս բերել 6 մարդու, իսկ շենքի բնակիչներից մեկը նետվել է այրվող տան պատուհանից եւ մահացել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Ներկայումս շենքում իր փոքրիկ երեխայի հետ գտնվում է լրագրողուհի Սեւինջ ֆեդաին։ Նրան ու երեխային դեռ չեն տարհանել։