▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն ուժի մեջ է մնում. Քրիս Սմիթ

Թբիլիսիում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում կայացել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ լսումներ:

Լսումների ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը, ով «Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» օրինագծի հեղինակն է, որը մարդու իրավունքների խախտումների հետ կապ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում: 

«2013 և 2014 թվականներին երկու անգամ կոնգրեսականների խմբով Բաքվում հանդիպել ենք նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք, իհարկե, խոսել ենք մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության մասին»,-ասել է Սմիթը:

Նա դրական է գնահատել քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակումը՝ նշելով, որ բռնության գործադրմամբ ձերբակալությունները երկրում չեն դադարել:

Սմիթը հերքել է պաշտոնական Բաքվի մեղադրանքները, թե իր օրինագիծը կապ ունի հայկական լոբբիի հետ:
Ավելի վաղ նման օրինագիծ է ընդունվել Բելառուսի և նրա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ:

Սմիթը կարծում է, որ այդ օրինագիծը կօգնի քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակմանը: 

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պայմանագիր են կնքել ԱՄՆ-ի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկի հետ՝ դրան հակազդելու համար:

Փաստաթուղթը Կոնգրեսի կողմից կընդունվի, եթե չազատվեն բոլոր քաղբանտարկյալներն ու հաղթահարվեն մարդու իրավունքների բոլոր խնդիրները, ասել է ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարը։

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more