▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի բուհերը միջազգային չափանիշներով անհամեմատ առաջ են ԵՊՀ–ից

«Հրապարակ»-ն այսօր գրել էր, որ ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել և որ QS բուհերի ռեյտինգավորման համակարգով (QS World University Rankings) ՀՀ բուհերից միայն ԵՊՀ-ն է ռեյտինգավորվել, այն էլ՝ ամենացածր կատեգորիայում՝ 1001-1200 նիշի շրջանակներում։

Asekose.am-ը, հաշվի առնելով նաև, որ վաղը՝ մայիսի 16–ին, ԵՊՀ–ի հիմնադրման օրն է, որոշեց ուսումնասիրել մեր գործընկերների արծարծած թեման։

2018 թվականից՝ շարունակաբար ՀՀ կառավարությունը, միջազգային կազմակերպությունները պատկառելի գումարներ են ուղղել ԵՊՀ–ի զարգացմանն ու կատարելագործմանը։

Սակայն զավեշտալին այն է, որ բուհը ոչ միայն միջազգային որակավորման ստանդարտներից մղոններով հեռու է, այլև՝ «նախկինների» ժամանակ միջազգային ռեյտինգավորման սանդղակի որոշակի դիրքերից մղվել է ծայրամասային հորիզոնականներ։

Զավեշտալի է նաև, որ մինչ օրս QS բուհերի ռեյտինգավորման համակարգով ՀՀ բուհերից միայն դեռևս ԵՊՀ-ն է ռեյտինգավորվում։

Այս համակարգը միջազգային վարկանշային համակարգ է, որով QS (Quacquarelli Symonds) կազմակերպությունը ամեն տարի գնահատում ու դասակարգում է աշխարհի համալսարանները մի քանի չափանիշով։

Այն այսօր երեք ամենահայտնի գլոբալ բուհական վարկանիշներից մեկն է՝ ARWU (Shanghai), THE-ի հետ միասին։

Համալսարանները գնահատվում են մի քանի հիմնական չափորոշիչով ՝ակադեմիական հեղինակություն, աշխատաշուկայում հեղինակություն, գիտական պոտենցիալ, ուսանող–դասախոս հարաբերություններ, օտարերկրյա ուսանողների, դասախոսների բաժին։

Այս վարկանշային սանդղակում ԵՊՀ–ն հայտնվել է 1001-1200-ը ամենացածր մակարդակում։

ԵՊՀ-ն այդ մակարդակում է, և ,ըստ տվյալների, վերջին 5 տարում է անկումը գրանցել, 2022թ,-ին եղել է 800-1000-ի մեջ:

Սա տարածաշրջանային բուհերից ամենավատ ցուցանիշն է:

Տասնամյակներ շարունակ միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Իրանի բուհը՝ Թեհրանի համալսարանը 322 -րդ բուհն է աշխարհում:

Ադրբեջանական երեք բուհեր ևս  ռեյտինգավորվում են՝ Բաքվի համալսարանը 688-րդն է:

Թե ինչպե՞ս է, ինչպես մամուլն է հաճա արձանագրում,  ԵՊՀ–ն քպ-ականացրած ռեկտորն օրը մեկ հուշագիր ստորագրում տարբեր պետական մարմինների հետ, ի՞նչ է դա նրան տալիս՝ բացի լուսանկարվելուց, ինչու՞ են մայր բուհում բացվում տարօրինակ, չհիմնավորված ծրագրեր՝ հարցերի պատասխանը ,բնականաբար, դուրս է քարոզարշավի թեմաներից։

Այնուամեայնիվ առնվազն կառավարությունը՝ ի դեմս Փաշինյանի, պարտավոր է հաշիվ պահանջել մսխված գումարների և ակնհայտ անարդյունավետ աշխատանքի համար։

Ի դեպ, ԵՊՀ-ի դեքում՝  QS -ի ռեյտինգն է մեջբերվում, որովհետև Times-ի ռեյտինգով այն  1500+ է, այսինքն ամենահետից դեռ մի բան էլ ավելի հետ, իսկ Shanghai-ի ռեյտինգում՝ ընդհանրապես չկա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more