Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Բաքուն նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին` հանձնել առաջին արցախյան պատերազմում իրեն հաղթածներին...
Իսկ այն անասնազանգվածը, որը երազում է, որ Բաքվի բոլոր պահանջները կատարելով խաղաղություն է բերելու Հայաստանին և հայությանը, տարրական դավաճաններ են...
Համոզված եմ` Նիկոլը մեծ հաճույքով Ադրբեջանի այս պահանը ևս կկատարի...»։
***
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին, իսկ Հայաստանում ոմանք զբաղված են «տարանջատում» օպերացիայով։
Դեռևս 2021-ի մարտին ասել եմ, որ նիկոլիզմը չհեռացնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է իրեն հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին։
Նիկոլի կառավարման ժամանակ դա շատ իրատեսական է, քանի որ ականատեսն ենք նրա անգործությանը Բաքվի պատանդների հարցով։
Ասել եմ, որ միակողմանի զիջումները հանգեցնելու են Ադրբեջանի պահանջների մեծացմանը։
Չեմ բացառում, որ Ալիև-Փաշինյան զույգն այս հարցում գործում է պասերով։
Եվ այսօր Ադրբեջանի գլխավոր խոսափող Հաջիևը բացահայտ պահանջում է Հայաստանից իրենց հանձնել Արցախյան հերոսամարտի ղեկավարներին։
Բաքվի կեղծ «դատավարությունից» ակնհայտ երևում է, որ խոսքը գնում է նախ և առաջ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին։
Բացառո՞ւմ եք, որ Նիկոլը կիրականացնի Ադրբեջանի պահանջը…
Բացառելու համար պետք է հեռացնել Նիկոլին։
Իսկ դրա փոխարեն, ոմանք Հայաստանում զբաղված են «տարանջատում» օպերացիայով և «Սերժն է բերել Նիկոլին» կեղծ ու բարոյազուրկ թեզով»։
|