▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն հայտնվել է դժվար իրավիճակում

Բաքուն Եվրոպական առաջին օլիմպիադայի մեկնարկի նախաշեմին, կարծես, հայտնվել է դժվար իրավիճակում: Լուրեր են շրջանառվում, որ բացման արարողությանը մասնակցությունից հրաժարվել է Հունաստանի նախագահը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նսխագահ Յոահիմ Գաուկը: Օլիմպիական խաղերի բոյկոտի անհրաժեշտության մասին են բարձրաձայնում նաև միջազգային սպորտային հեղինակավոր կազմակերպություններ, որոնք առանձնահատուկ ուշադրություն են հրավիրում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների և տոտալիտար համակարգի առկայության խնդիրներին: Այս գործընթացները լուրջ անհանգստություն են առաջ բերել Բաքվում, քանի որ Ադրբեջանի իշխանությունների ինքնագովազդը կարող է լրիվ հակառակ էֆեկտն ունենալ:

Սարգիս Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more