▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկն ընդդեմ «Անալիտիկ» կայքէջի տնօրեն Անի Հովհաննիսյանի

ՎՏԲ Հայաստան բանկը գործարար համբավի պաշտպանության քաղաքացիական հայց է ներկայացրել «Անալիտիկ» կայքէջի տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ՝ 3.000.000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցման պահանջով:

Առաջին նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 12-ին:

Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, այդ մասին իմացել է այցելելով քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալ, պատգամավորից շորթման մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանին: Ըստ փաստաբանի՝ Ա.Հովհաննիսյանը դատական նիստի օրվա ու ժամի մասին ծանուցագիր է ստացել, իսկ բուն հայցադիմումը՝ կից փաստաթղթերով՝ ոչ:

Ա.Հովհաննիսյանը դիմում է ուղարկել դատարան՝ խնդրելով տրամադրել հիշյալ նյութերը, ինչպես նաև ապահովել իր մասնակցությունը դատական նիստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more