▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկային խարդախության համար ԱՄՆ-ում հայեր են ձերբակալվել

 

Քալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքի ոստիկանները ձերբակալել են Քալիֆորնիայի երկու բնակիչների՝ 42-ամյա Մայք Վարդապետյանին Փասադենայից, եւ 37-ամյա Գրիգոր Սուքիասյանին Գլենդելից, որոնք մեղադրվում են բանկային քարտերի խարդախության մեջ։
Keyt հեռուստաալիքի փոխանցմամբ, նրանց ձերբակալել են հենց այն պահին, երբ հանում էին հաշվիչ սարքը  Chase-ի բանկոմատի միջից։ Բանկի աշխատակիցը զանգահարել էր ոստիկանություն, հայտնել, որ  3307 State Street հասցեում գտնվող երկու բանկոմատների վրա փոքրիկ տեսախցիկներ եւ սքիմինգի սարքեր են հայտնաբերվել։ Դրանից հետո ոստիկանները սկսել էին հետեւել կասկածյալներին։
Ոստիկանության սերժանտ Ռայլի Հարվուդի խոսքով, իրենք կասկածներ ունեն, որ երկու կասկածյալները այլ հանցագործություններ էլ են կատարել Հարավային Քալիֆորնիայի տարածքում։ Սուքիասյանն ու Վարդապետյանը տեղափոխվել են Սանտա Բարբարայի բանտ, եւ նրանց համար 250 հազարական դոլար գրավ է նշանակվել։
Նշենք, որ սքիմինգը շարժական սարքի միջոցով բանկային քարտից տեղեկությունները արտատպելու հանցավոր գործողությունն է։

keyt.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքի ոստիկանները ձերբակալել են Կալիֆորնիայի երկու բնակչի՝ 42-ամյա Մայք Վարդապետյանին Փասադենայից, եւ 37-ամյա Գրիգոր Սուքիասյանին Գլենդելից: Նրանք մեղադրվում են բանկային քարտերի խարդախության մեջ։
Բանկի աշխատակիցը զանգահարել էր ոստիկանություն, հայտնել, որ  3307 State Street հասցեում գտնվող երկու բանկոմատների վրա փոքրիկ տեսախցիկներ եւ շարժական սարքի միջոցով բանկային քարտից տեղեկությունները արտատպելու հանցավոր գործողության նշաններ են հայտնաբերվել։ Դրանից հետո ոստիկանները սկսել էին հետեւել կասկածյալներին։ Զույգը ձերբակալվել է հաշվիչ սարքը  Chase-ի բանկոմատի միջից հանելու պահին։ 

Գրիգոր Սուքիասյանն ու Մայք Վարդապետյանը տեղափոխվել են Սանտա Բարբարայի բանտ: Նրանց համար 250 հազարական դոլար գրավ է նշանակվել։ Ոստիկանությունում կասկածներ կան, որ այս զույգը այլ հանցագործություններ էլ է կատարել Հարավային Կալիֆորնիայի տարածքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more