▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակն ամուր է իր թիկունքով և պատրաստ է վերածվել «առաջին գծի»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հարգելի բարեկամներ, ընկերներ, «ֆրենդներ»: Խնդրանք. 

1. Առաջնագծի իրավիճակի վերաբերյալ հիմնվել ու տարածել գերազանցապես հայկական պաշտոնական պատասխանատու կառույցների՝ ՀՀ ՊՆ, ԼՂՀ ՊԲ հաղորդած տեղեկությունները, հատկապես, ինչ վերաբերվում է կորուստներին: 
2. Կտրականապես զերծ մնալ և հրաժարվել թշնամու քարոզչական աղբյուրների ինչպես ուղղակիորեն, այնպես էլ՝ միջնորդավորված» (ասենք, ռուսական կամ ռուսագիր ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, հրապարակումները տարածելուց: Առավել ևս, ձեռնպահ մնալ ձեզ առաջին անգամ հանդիպող կամ մինչ այս անհայտ ինչ-ինչ կայքերի հրապարակումները տարածելուց, որքան էլ որ դրանք ճչացող վերնագրեր ունենան: 
3. Այս փուլում հնարավորինս ձեռնպահ մնալ զանազան ենթադրություններ, հուզական ու մանավանդ՝ «վաշ-վիշ» կարգի գրառումներ շարադրելուց կամ այլոց նման գրառումները տարածելուց: 
4. Ապատեղեկատվություն, ակնհայտ խառնակչական բնույթի բամբասանքներ, մտացածին «լուրեր» տարածողներին հնարավորինս չեզոքացնել, նրանց գրածները չտարածելով, հնարավորության և ցանկության դեպքում՝ սաստելով: 
5. Չմոռանանք. բանակն ամուր է իր թիկունքով, որը հոգեբանորեն պատրաստ է առաջին իսկ կոչով վերածվել «առաջին գծի»: Այդ թիկունքը մենք ենք, այսինքն՝ մեզանից յուրաքանչյուրը: 

Արմեն Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more