▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցություններն ավարտվել են. Վիտալի Բալասանյանը հեռացել է Էրեբունու ՊՊԾ-ի տարածքից

Armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այցելել է Էրեբունու ՊՊԾ՝ բանակցելու «Սասնա Ծռեր» խմբի հետ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը.

«Ինքը ներկայացրեց իր նկատառումները, մենք էլ ներկայացրինք մեր հայտնի դիրքորոշումը: Այլ մանր-մունր առաջարկներ եղան երկուստեք, բայց դրանց չեմ ուզում անդրադառնալ: Ամփոփելով կողմերի դիրքորոշումը, Վիտալի Բալասանյանը հեռացավ, բանակցությունների հետագա ընթացքն որոշելու»,-ասաց Ավետիսյանը:

Մեր հարցին՝ ի՞նչ էր առաջարկում Բալասանյանը, արդյո՞ք կար առաջարկ հանձնվելու, Ավետիսյանը չցանկացավ պատասխանել՝ ընդգծելով, որ հենց Բալասանյանն ինքը պետք  է հանրությանը ներկայացնի իր առաջարկը:

Մեր դիտարկմանը, որ ստացվում է  ԼՂՀ-ից պատգամավոր է գալիս բանակցությունների, Վարուժան Ավետիսյանը նկատեց, որ իրենց համար ՀՀ-ԼՂՀ տարբերակում գոյություն չունի.

«Ամբողջը մեզ համար Հայաստան է ու Արցախ է, ոչ՝ թե ԼՂՀ»:

Ճշտող հարցին՝ Բալասանյանն իր անունից էր խոսում, թե՞ իշխանությունների, Ավետիսյանը վստահեցրեց, որ իր անձնական նախաձեռնությամբ է գեներալն եկել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more