▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցություններից հետո առաջին կրակը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ինքնաձիգից առաջինը կրակ բացեց Ադրբեջանի զինված ուժերը: Ու առանց հասկանալու այդ կրակով ջրեց տարածված այն միֆը, որ ապրիլ ամսվա մարտերը հաղթել է, որ բանակցությունների ժամանակ պայմանավորվել են տարածքների վերադարձման մասին: Այս ամենն ադրբեջանական մամուլը և պաշտոնյաները տարածեցին իրենց ժողովրդի գլուխը բռնաբարելու համար, դրանից օգտվեցին նաև հայերի մի մասը:

Եթե բանակցությունները Ադրբեջանի օգտին էին, ի՞նչ կարիք կար դիվերսիա կազմակերպելու, ի՞նչ կարիք կար նորից սրել իրավիճակը սահմանին: Նրանց, եթե լսեինք, ապա այս քանի օրն Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին, հետևաբար կարիք չկար կրակոցների:

Քանի որ ադրբեջանական զինված ուժերը և երկրի ղեկավարությունը մտածելու ունակությունով չեն փայլում, այդ պատճառով հենց իրենք բացահայտեցին իրենց հեքիաթը: Իլհամ Ալիևը զինեց Զաքիր Հասանովին ու ուղարկեց հարձակման: Այս ամենը հաստատեցին այն կասկածները, որ Ադրբեջանը ցանկանում է ժամանակ ձգել, քանի որ ապրիլի մարտերի ժամանակ անտանելի կորուստներ է կրել, նրան ժամանակ էր պետք ոտքի կանգնելու համար: Դա էր պատճառը, որ Ալիևը աշխարհի ոտքերը ընկել ու հրադադար էր խնդրում , դողում էր սեփական աթոռի համար:

Փառք ու պատիվ հայ զինվորին: Թշնամու դիվերսիոն գործողությունները կասեցրել են հերիք չէ, մի բան էլ սատկացնելով հետ են շպրտել:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more