Yerkir.am-ը գրում է. Այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում գտնվող հայաստանյան լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների հետ:
Ինչպես Արցախից տեղեկացնում է կայքի թղթակիցը, ԼՂՀ նախագահը հակիրճ ներկայացրել է իրավիճակը սահմանին, ըստ նրա, հարձակումը սկսվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում` հրետակոծությամբ:
«Հակառակորդը կիրառել է ծանր զինտեխնիկա, այդ թվում նաեւ տանկեր: Ադրբեջանական կողմը գրավել է մի քանի մարտական դիրքեր, բայց հետո արդեն հետ է շպրտվել` տալով բազում զոհեր»,-ասել է նախագահը:
ԼՂՀ նախագահը նշել է նաեւ, որ ԼՂՀ ՊԲ-ն տիրապետում է իրավիճակին:
«Զոհերի թիվը, դժվարությունները մեզ չեն զրկում մեր բուն նպատակին հասնելուց: Ցավ ապրել` չի նշանակում զրկվել համառությունից»,- ասել է Բակո Սահակյան: