▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատաշենի անցակետից մեքենաները հետ են ուղարկում

2

a1plus.am-ը գրում է. «Ռուս-Արմ օյլ» ՍՊԸ-ի մոտ 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաներն այս պահին Բագրատաշենի անցակետից ցանկանում են հետ ուղարկել: Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց ընկերության ներկայացուցիչ Անաստաս Սեդրակյանը:

Նրա խոսքերով՝ դիզվառելիքը ներմուծվել է Կրասնոդարից:  Մայիսի 1-ից  մեքենաները կանգնած են եղել  Բագրատաշենի անցակետում:

«Պատճառաբանությունն այն է, որ ուղարկել են լաբորատորիա՝ փորձաքննության, բայց մեզանից ոչ նմուշ են վերցրել, ոչ մի բան: Միասնական մաքսային միության ապրանքից  ոչ -ոք իրավունք չունի  նմուշ վերցնելու: Եթե ինչ-որ բան այն չէր, ինչու մինչեւ հիմա   բաց չէին  թողնում: Թողնո՞ւմ էին, որ տույժ-տուգանք գար մեզ վրա եւ հետո նոր հետ ուղարկեին»,- ավելացրեց Անաստաս Սեդրակյանը:

Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ իրենք  մեծ վնասներ ենք կրում.

«Այսպիսի անարխիա է տիրում: Վարորդներին ասել են, դա մոնոպոլիա է,  չեք իմանում, որ բերել եք»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more