Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստը մեկնարկեց՝ շնորհակալական խոսքեր հղելով իրավապահ համակարգին՝ «պետականության դեմ նախապատրաստվող հանցագործությունը բացահայտելու և կանխելու համար»։ «Առավոտյան հարցը քննարկել եմ ՀՀ նախագահի հետ։ Կարծում եմ՝ իմաստ կունենա, որ ԱԱԾ-ի, Դատախազության, Քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնել պարգևատրման և պետական պարգևի»,- ասաց Փաշինյանը։ |
***
«Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել: Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյո՞ք 1999-ին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Սա մի հարց է, որի պատասխանը պետք է փորձենք ձևակերպել»,- կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով «Սրբազան պայքարի»-ի ղեկավարներին և մասնակիցներին վերագրվող ենթադրյալ հանցագործությանն, ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով իրավապահ համակարգը այդ հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ ևս պետք է ջանքեր գործադրի։ |