▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանը կրկին աղոթքով սկսեց դատական նիստը

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Քիչ առաջ իմ աչքերի առջև մարմնացավ մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը՝ «Անիրավ դատավորի մասին», ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստի ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ես հույս էի փայփայւմ, որ հատկապես Լիդյա Մանթաշյանի հարցով, որին ես արդեն 9 տարի ճանաչում եմ, այսօր այս դատարանի համա պետք է լիներ պատիվ ծափողջույններով այս դահլիճից նրան դուրս հանելը և օրինակ դարձնելն իրենց ընտանիքների համար, որ այսպիսի աղջիկ, կին կարող է լինել, որ այսպես պայքարում է»,- հավելեց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ այս դատարանում մեռել են արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ։

Նշենք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր որոշեց անփոփոխ թողնել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը և այն երկարաձգել 3 ամսով։ Ըստ դատավորի՝ դեռ վտանգ կա, որ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում Մանթաշյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին։

Դատարանն անփոփոխ թողեց Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը և այն երկարաձգեց 3 ամսով: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երաշխավորագիր էին ներկայացրել՝ Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման հարցով։

«Ես մեղավոր չեմ, ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում։ Ես ահաբեչական որևէ գործողություն չեմ պլանավորել, ինչպես և այստեղ նստած բոլոր մեղադրյալները»,- այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստի ընթացքում հայտարարեց շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանը։

«Մեղադրանքի մեջ գրված է, որ 2025 թվականի հունվարից սկսված է պլանավորվել ահաբեկչությունը։ Բայց իմ նոթատետրը կազմվել է անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին, երբ որ մենք պայքարի ուրիշ փուլում ենք եղել, և այնտեղ նշված մտքերը չեն կարող վերաբերվել այն գործին, որի շրջանակներում ես մեղադրվում եմ՝ «հունվար ամսից պլանավորված ահաբեկչության» մեջ»,- նշեց Մանթաշյանը։

***

ԱԺ պատգամավորներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ և բազում քաղաքացիներ եկել են դատարան՝ աջակցելու Բագրատ Սրբազանին և մյուս քաղբանտարկյալներին:

Հրաժարվում եմ սատանայից, նրա պատրանքներից, խաբեություններից. Բագրատ Սրբազանը կրկին աղոթքով սկսեց դատական նիստը

***

«Ուժեղ ենք, ժողովուրդ ջան». ի՞նչ է կատարվում դատարանում

***

«Ես չեմ տեսնում, որ այս նիստի ընթացքը իրավունքի գերակայության մասին է»,- Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նրան, որ նիստը շարունակվում է Հրայր սարգավագի պաշտպանի բացակայության պայմաններում։ Նշենք նաև, որ պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը հենց այս պատճառով բոյկոտեց նիստը և հեռացավ։
Վարդևանյանը խորհուրդ տվեց դատավորին նիստի ընթացքին նայել կողքից․ «Մեկ էլ Բաքվի դատարանում կա ապակի, այսքան մեղադրյալ և այսքան ապօրինություն»,- ասաց Վարդևանյանը։
Նիստը ընդմիջվեց, որից հետո առաջնահերթության կարգով կքննվի միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը։

***

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստն ընդհատվեց. Իգոր Սարգսյանի պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստը և  հեռանացավ դատարանի դահլիճից։

Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի ներկայության։ Պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատարանին նախապես էր հայտնել, որ երկրում չէ և  չի կարող մասնակցել դատական նիստին։

Փաստաբանների խոսքով առանց պաշտպանի ներկայության դատական նիստի անցկացումը խախտում է Հրայր սարկավագ Հակոբյանի իրավունքները։

«Ես չեմ կարող մասնակցել մի նիստի, որի ժամանակ խախտվում են մեղադրյալներից մեկի իրավունքները»,–ասաց Սիմոնյանն ու հեռացավ դատարանի դահլիճից։ Դատավորը 5 րոպեով ընդմիջեց նիստը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստը։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 18 անձ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more