Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց. Բագրատ Սրբազանը երգելով մտավ դատական նիստերի դահլիճ
Հիշեցնենք, որ տեղի է ունենում Բագրատ Սրբազանի և մյուս արդարների գործով դատական հերթական նիստը
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Դիտեք նաև՝
«Ամոթ-ամոթ, սուտ է»․ հիմնական դատալսումներին դատախազը մեղադրական եզրակացությունը կարդաց
Դատարանը Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքար» նախաձեռնության 17 աջակիցների գործով հայտարարեց նախնական դատալսումների փուլի ավարտ, սկսվեցին հիմնական դատալսումները։
Հանրային մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը՝ ներկայացնելով հնարավոր հանցանքը․ հավաքագրել են 2000-ից ավելի անձ, ձեռք են բերել Երևանի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների և էլեկտրաէներգիայի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերը, ՀՀ իշխանությունը զավթելու համար պլանավորել են ահաբեկչություն կատարել՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր վնաս հասցնելու համար և այլն։
Նշենք, որ բոլոր մեղադրյալների համար դատախազը նույն տեքստը կարդաց։
Դիտեք նաև՝
Հայ կնոջ ակցիան դատական նիստերի դահլիճում
Դատախազն անընդհատ կարդում է «Վազգեն Գալստանյան», քաղաքացին ցույց է տալիս՝ «Բագրատ Սրբազան» է, ոչ թե «Վազգեն Գալստանյան»։


