▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացում են մեքենայիս դուռը, քաշում են ինձ, հարվածում են մեքենայիս ապակիներին»

Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս խոսվել եւ ապացույցներ են ներկայացվել, առ այն որ պարեկային ոստիկանություն կոչված զինված բանդիտական խմբավորումը հանրային վտանգ է ներկայացնում:

Այսօր հերթական անգամ տեսաձայնագրեցի տգետ եւ ոչ ադեկվատ պահվածքով զույգին՝ Կարինյան, Սարգսյան։

Սխալ տեղում մեքենան կայանելու համար (կայանման եւ հետիոտնային անցման գծերը հատվում էին այդ վայրում) տուգանելու նպատակով ինձ մոտեցած զույգը առանց իմ թույլտվության բացում է մեքենայիս դուռը, քաշում է ինձ, հարվածում է մեքենայիս ապակիներին։

Սա ոչ զարմանալի է ոչ էլ «հետաքրքիր», մենք վաղուց ենք ստիպված դաստիարակում այս ռուս-թուրքական ռեժիմին եւ դրա զինված սպասավորներին, պարզապես ստիպված եմ տարածել, որ այս կենդանիները լրիվ անկառավարելի չդառնան։

Հ․Գ իմ հետ ամեն ինչ նորմալ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more