Shamshyan-com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ՝ Կոմիտասի պողոտայում տաքսու վարորդի պատճառով տեղի ունեցած շղթայական ավտովթարից
Հավելենք, որ տվյալ ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Երևանում` Կոմիտասի պողոտայում՝ թիվ 24 հասցեի դիմաց: Երևանի բնակիչ, 19-ամյա Լենիկ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 90 NQ 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Peugeot մակնիշի 34 FS 347 համարանիշի, Mitsubishi Colt մակնիշի առանց համարանիշի և Lexus մակնիշի 34 QA 305 համարանիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:Հարվածի հետևանքով Peugeot-ն և Mitsubishi Colt-ը դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հողածածկ տարածքում: