▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ մանրամասներ Վահան Մարտիրոսյանի ծեծի հորինված պատմության վերաբերյալ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Տեսանյութ, որը բացահայտում է Վահան Մարտիրոսյանի սուտը. առաջինը նրա կինն է զանգել ոստիկանություն՝ ասելով, որ սկեսուրն իրեն ծեծում է
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը նախօրեին հայտարարություն է տարածել, թե պատգամավոր Մհեր Սեդրակյանի «մարդիկ» ծեծի են ենթարկել իրեն ու իր կնոջը: Դեպքի առթիվ անգամ քրեական գործ է հարուցվել:
Այն, որ Վ.Մարտիրոսյանը ստում է, փաստում են ինչպես հարևանները, այնպես էլ վերջինիս կատարած գործողություները:
Նախ՝ Վահան Մարտիրոսյանն հաշվառված է նյարդահոգեբանական կլինիկայում՝ այսինքն ունի խնդիրներ հոգեկան առողջության հետ կապված: Հարևանների փոխանցմամբ՝ Մարտիրոսյանի ընտանիքում ամեն օր ներընտանեկան թեմաների շուրջ սկանդալներ են՝ ծեծ, ջարդ, հայհոյանք: Հաճախ ներընտանեկան վեճն այնքան է թեժանում, որ հարևանները ստիպված են լինում միջամտել, որպեսզի ընտանիքի անդամերը միմյանց չսպանեն:
Հերթական վեճերից մեկը, նախօրերին դարձավ հասարակական քննարկման առարկա: Այդ օրը Վ.Մարտիրոսյանենց տանը հերթական տուրուդմբոցն է լինում: Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանություն է զանգահարում վերջինիս կինն ու ասում, թե սկեսուրն իրեն ծեծել է և օգնություն է խնդրում: Կնոջ զանգից րոպեներ անց, ոստիկանություն է զանգահարում ինքը՝ Վ.Մարտիրոսյանն՝ ասելով, թե Թոխմախի Մհերի մարդիկ հարձակվել են իրենց ընտանիքի վրա:
Դեպքի վայրում գտնված հարևանները պնդում են, որ հարձակում չի եղել, իրենք՝ թաղի բնակչներով, միջամտել են կռվին, որպեսզի Մարտիրոսյանի ընտանիքի անդամներն իրար չսպանեն: Վ.Մարտիրոսյանի մայրը ևս պնդում է, որ վեճը կենցաղային հողի վրա է եղել: Իսկ Armlur.am-ի հետ զրույցում հարևաններն ասել են, թե պատրաստվում են դատի տալ Մարտիրոսյանին՝ կեղծ մատնության համար:

Հատուկ Թղթակից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more