▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ ցուցադրություն.կներկայացվեն «Մայր Հայաստան» գորգը, Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ 2016 թ. սեպտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնելու է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով բացառիկ, ցուցադրությունը: ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հաղորդմամբ՝ այս ցուցադրության մեջ ներառվելու են հազվագյուտ դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դդ. հայ ազատագրական պայքարի տարիներին: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները: Ներկայացվելու են գորգեր, փորագրանկարներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:

Հայոց Ազգագրության թանգարանն, օրինակ, կներկայացնի ցուցադրության հետևյալ գորգերը.

Ա.գորգ.«Մայր Հայաստան», Արևմտյան Հայաստան, 20-րդ դ. սկիզբ,

բ. գորգ, Կիլիկիա, 1915թ.,

գ. գորգ, Շամշադինի շրջան գյուղ Թոուզ,

դ. գորգ, Պարսկաստան, 1930-ական թթ.,

«Մենք Հայոց ազգագրության թանգարանի «Գործվածք» հավաքածուում բավական հետաքրքիր մշակութային արժեքներ ունենք, որոնք առնչվում են մշակույթը կրողի պատմությանը, ճակատագրին: Կոնկրետ «Մայր Հայաստան» գորգը մենք ձեռք ենք բերել նվիրատվության արդյունքում: 1994 և 2001 թվականներին հունահայ Հակոբ Ջելալյանը մեծ հավաքածու է գնել, նվիրել, որտեղ էլ եղել է վերոնշյալ գորգը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:

Ազգագրագետի խոսքով՝ դժվար չէ տարբերակել, թե այս կամ այն գորգը որտեղից է, քանի որ այդ մասին հուշում են զարդանախշային հորինվածքները, գունային լուծումները:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more