▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվեց Դյարգյախլիի հերթական սուտը

 

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր իր facebook-յան էջում տեղադրել էր սատկած ադրբեջանցի զինվորականների նկարները...Սրան ի պատասխան Ադրբեջանի ՊՆ մամլո քարտուղար Վ.Դյարգյախլին ազերիական ԶԼՄ-ների համար մեկնաբանելով այս տեղեկությունը ուրիշ բան չէր կարողացել այդ րոպեին հնարել և հայտարարել էր,որ այդ նկարները երկու-երեք տարի առաջ արվել են Ուկրաինայում և հիմա հայկական կողմը այն ներկայացնում է որպես ազերի հատուկջոկատայինների դիեր..."Այդ նկարները մեր հատուկջոկատայինների հետ կապ չունեն",-սրտնեղել էր Զաքիր Հասանովի թութակը...
Դյարգյախլիի բարբաջանքը որպես վերջին ճշմարտություն ընդունվեց մկկացողների ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից և գրեթե բոլոր ադրբեջանական կայքերը մեծ խանդավառությամբ և ուրախությամբ իրենց ՊՆ մամլո խոսնակի հետ միասին տոնեցին հերթական հաղթանակը հայկական քարոզչության դեմ...
Սակայն Դյարգյախլին և իր պես անգրագետ և անուշադիր ազերի լրագրողները չէին մտածում,որ շատ արագ կբացահայտվի նրանց ՍՈՒՏԸ...Նկարներից մեկում՝ազերի հատուկջոկատայինների դիակներից վերին աջ անկյունում կանգնած է խորհրդային կամ ռուսական արտադրության մարդատար մեքենա,որի պետհամարանիշները հայկական են և սկսվում են AM 90 կոդով (տես՝ լուսանկարը)...
Հիմա Դյարգյախլին որց կբացատրի սեփական հասարակությանը,թե 2-3 տարի առաջ Ուկրաինայում տեղի ունեցացած ռազմական գործողությունների ժամանակ ինչպե՞ս հայաստանյան պետհամարանիշներով մեքենան հայտնվեց Դոնբասում...
Դյարգյախլին հայերին իրեն առշինով է չափում...Երեկ ազերիական կայքերը Դոնեցկի դիահերձարանում արված մի հայտնի լուսանկար էին հրապարակել և այն ներկայացնում էին որպես սպանված հայ զինվորականների նկար...Սակայն այդ սուտը շատ արագ բացահայտվեց...Ինչպես նաև շատ օպերատիվ բացահայտվեց Դյարգյախլիի այս սուտը...
 

Գագիկ  Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more