▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Բաց նամակ ՀՀ Պաշտպանության նախարարությանը /չեմ հասցեագրում նախարարին, քանի որ նախարարները անցողիկ են/

Դուք ,,Գարեգին Նժդեհ,, մեդալով պարգևատրել եք ռուսաստանաբնակ մի հայի, ով օրերս Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու քարոզ է տանում: Կարիք չկա բացատրելու, որ ակամա նսեմացրել եք մեծ հայորդու՝ Գարեգին Նժդեհի հիշատակը: Բացի դա , երրորդ հանրապետության տարիներին չի եղել թեկուզ մեկ քաղաքական կամ պետական գործիչ, որը անգամ հեռավոր կերպով համեմատելի լիներ Նժդեհի հետ և արժանի լիներ նրա անունը կրող մեդալի արժանանալ:

Սակայն մի շարք հայեր վերջին տարիներին նախարարության կողմից արժանացել են այդ պարգևին: Սա վկայում է այն մասին, որ նախարարությունը խնդիր ունի Գարեգին Նժդեհի մեծությունն ու Հայրենիքի համար նրա արածը պատշաճ կերպով գնահատելու գործում: Այդ պատճառով, Գարեգին Նժդեհի հիշատակի հետագա նվաստացումը բացառելու նպատակով ես, որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ դադարեցնել այդ մեդալով պարգևատրությունները:

Եթե հայ ժողովուրդը ծնի Նժդեհի հետ համեմատելի գործիչ, ապա նույն հայ ժողովուրդն էլ կգնահատի նրան ու կմեծարի, ինչպես Նժդեհին է մեծարում:

Արծրուն Պեպանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more