▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաբաջանյանի և «Իմ քայլը» խմբակցության տարբերությունն՝ ըստ Ռուբեն Ռուբինյանի

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ամբիոնից դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում գրած Արման Բաբաջանյանին, նշում է, թե նա այլևս քաղաքական ուժ չունի, մինչդեռ իրենք ունեն։

«Մեր և Ձեր միջև տարբերությունն այն է, որ Ձեր կանխավարկածն այն է, որ Հայաստանը անկարող պետություն է, իսկ մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որ չունի կաշկանդվածություն և պաշտպանելու է իր շահերը»,- շեշտում է նա։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ Ադրբեջանը չի լինի ՀԱՊԿ-ում դիտորդ կամ գործընկեր, որովհետև Հայաստանը կոնսենսուս չի ապահովի։

«Ձեզ հորդորում եմ մի կողմ թողնել Հայաստանի խեղճության և անկարողության կանխավարկածը և սկսել առաջնորդվել Հայաստանի մեծության, ինքնիշխանության և սեփական շահերը պաշտպանելու ունակության կանխավարկածով»,- եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more