▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա մի Շամշյան էլ այստեղ չկա՞, որ նկարի...

Երեկ, օրը ցերեկով, արտասահմանյան մակնիշի հսկայական մեքենան կայանել էր Վանաձորի դատարանի ուղիղ մայթին: Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, այն էր, որ մի Շամշյան էլ այստեղ չկա՞, որ պահն անմահացնի՝ նկարահանի ու ասի՝«Ժողովուրդ ջան, էս հայվարա ավտոն, որ տենում եք մայթին, ուրեմն ոչ ավել, ոչ պակաս՝ պատկանում ա....»:

Ահա եւ ձեզ մարզերի ու մայրաքաղաքի տարբերության եւս մեկ ապացույց.  «պապպարացիների» ու ֆոտոլրագրության ժանրի ոչ բավարար մակարդակ: Հնարավոր է, տեղական հեռուստաօպերատորներն արդարանան, թե այդ օրը կամ այդ պահին դատարանի շենքի մոտով չեն անցել. թեպետ, լրագրողներ կամ օպերատորներ կան, որ հաճախ օրվա զգալի մասն անցկացնում են որեւէ աղմկահարույց նիստի մասնակցելով, ու հազիվ թե 1-ին դեպքը լինի, երբ այդ մայթին ավտոմեքենա է կանգնում .առավել եւս այն դեպքում, երբ բակում լիքը ազատ տարածություն կա:

Եթե օրը ցերեկով արդարադատության մարմնի «քթի տակ» է օրինախախտում տեղի ունենում, էլ ի՞նչ օրինականության մասին կարելի է խոսել ու զարմանալ կամ զայրանալ, թե ինչու են ավտոտեսուչներն ավելի հաճախ «Սովետի թվի»խեղճուկրակ «Ժիգուլիներին» «բռնեցնում» օրենք «խախտելիս»: Իսկ ընդհանրապես Վանաձորում հաճախ կարելի է տեսնել մայթերի վրա առոք-փառոք կանգնած մեքենաների, որոնք երեւի թե «անձեռնմխելիության» «դաբրո» ունեն:

Գայանե Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more