***
Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է ներկայացրել ու գրել ․ «5-րդ մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջը մինչև Երևանի քաղաքապետարանի բարեկարգումը և դրանից հետո։
Ապրիլի 7-ին հատվել են լանջի գրեթե բոլոր ծառերը։
Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի «հատվել են ընդամենը 12 չոր և 11 փԴած ծառ»։ Միայն իմ տեսանյութում երևում է 60 հատ հատված առողջ ծառի բուն։
Բա ծառասպանդը հո պոզով պոչով չի՞ լինում։ Էսա՛ ծառասպանդը»։