▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազոխի քարանձավին տրվել է պետական բնապատմական արգելոցի կարգավիճակ

ԼՂՀ կառավարության նիստում գործադիրի որոշմամբ՝ ստեղծվել է «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց և հաստատվել դրա կանոնադրությունը: Արգելոցի ստեղծմամբ լիարժեք կիրականացվի տարածքում գտնվող պատմահնագիտական հուշարձանի, բնական միջավայրի պահպանումը, ինչպես նաև մշակութային արժեքների ուսումնասիրությունն ու դրանց նպատակային օգտագործումը:

Մեկ այլ որոշմամբ, «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող բնակելի տները և գույքը, որպես նվիրաբերություն, փոխանցվել և ամրագրվել են «ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ արգելոցի պատմական միջավայրի ամբողջականացման և պահպանման նպատակով:

Կառավարության որոշմամբ՝ կազմվելու է նաև հուշարձանների գիտատեղեկատու շտեմարան, որի ստեղծման և վարման համար կհատկացվի 2մլն 640 հազար դրամ գումար: Շտեմարանը հանրամատչելի կդարձնի հանրապետությունում գտնվող հուշարձանների մասին տեղեկությունները:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more