Սև և սպիտակ ոչխարների կայքերից մեկը հոդված է հրապարակել,որի հեղինակը ազերի մտավորական, ինչ- որ գրող-հրապարակախոս շատ "լուրջ" ընթերցողներին "ապացուցում" է,որ դեռ 20 –րդ դ.40-ական թթ.սկսած հայկական գաղտնի ծառայությունները նախապատրաստվել են մասնատել ԴԱՐԱՎՈՐ Ադրբեջանական պետությունը...Այդ դաժան ծրագիրն իրագործելու համար միայն ազերիներին հայտնի այդ հայկական գաղտնի ծառայությունների գործակալները,որոնք վխտում էին Ադրբեջանական ՍՍՀ-ում, տարբեր տեսակի ահաբեկչություններ էին իրագործում այնտեղ...Դրանցից մեկն էլ ԱՀԱԲԵԿԻՉ Թամարա Ադամովան էր,ով 1945-90թթ.աշխատել է Թովուզի ծննդատանը և այդ ընթացքում ՈՉՆՉԱՑՐԵԼ է մեծ քանակությամբ ազերի նորածին ոչխարիկների,իսկ ավելի կոնկրետ՝տղաների՝ապագա ասկյարների...Այս դեբիլության հեղինակը,ով իրեն նաև ոստիկանության մայոր է հորջորջում, պատմում է,որ հայերն այդ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ իրագործելու համար փոխել են մանկաբարձ Թամարի ազգանունը և Ադամյանից վերածել ԱԴԱՄՈՎԱՅԻ,որ խեղճ կճղակավորները չհասկանան,որ նա ՀԱՅ է..Ազեր-կոյունլուների կարծիքով, որ հայի ազգանունը ՈՎ-ով է վերջանում,նա հայկական գաղտնի ծառայության գործակալ է և "ՈՉԽԱՐԱՍՊԱՆ"...Հոդվածագիրը նաև չի մոռանում,թե ինչ մեծ վնաս է տվել "տեռորիստ Թամարը" Ադրբեջանի գյուղատնտեսությանը...Թովուզի շրջանում երեխաների մահը ղեկավարությունը կապել է բամբակի մշակման հետ ու կտրուկ որոշել է ՎԵՐՋ տալ այդ կուլտուրայի մշակմանը և անցնել ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ...Բայց խեղճերը ի՜նչ գիտենային Թամարա բեն-Լադենի մասին...Ու այսպես անտեղյակ ապրել են մինչև 1990 թ.,երբ Թամարն ինքն է պատմել ոստիկան գրող-հրապարակախոսին իր "քաջագործությունների" մասին...Իսկ վերջում էլ այս տխմարության հեղինակը նշում է,որ այսպիսի դեպք կամ ԴԵՊՔԵՐ տեղի են ունեցել Սումգայիթում,որտեղ նրան չի հաջողվել ճշտել ահաբեկիչ հայ-բուժքրոջ ազգանունը...Երևի մինչև հիմա ՈՎ-ով վերջացող ազգանուններով հայուհիների մեջ է փնտրում... Հ.Գ.Այս ամենին կարելի էր վերաբերվել որպես ԱՄԱՆՈՐՅԱ հումոր,եթե վերջին ամիսներին չնկատվեր ազերիական մամուլում այս տիպի "հոդվածների" առատությունը... Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կոյունլույական մամուլը ողողվեց Բաքվի քաղաքապետարանի երրորդ կարգի պաշտոնյայի մտքի գոհարներով,ով մեղադրել էր հայերին 1950—1960-ական թթ.Բաքվում այնպիսի ծառեր տնկելու համար,որ հիմա դրանք քամիներից կոտրվում են և մեծ վնաս պատճառում քաղաքի բնակիչներին...Իսկ մի խելացի էլ մեծ հոդված էր "նվիրել" Սպիտակում արտադրված և Բաքվի բարձրահարկերում տեղադրված վերելակներին,որոնք հիմա վատ են աշխատում և անհարմարություններ պատճառում սև և սպիտակ ոչխարներին...Զավեշտն այն է,որ այս հոդվածներ կոչվածները տպագրվում են շատ "լուրջ" ազերիական կայքերում և բավական ակտիվորեն քննարկվում են սոցիալական ցանցերում...Համոզված եմ,որ հայերի կողմից տնկված "վնասատու ծառերի","մարդասպան վերելակների" և "ահաբեկիչ-մանկաբարձ Թամարի" մասին տարօրինակ հոդվածներից հետո շուտով կունկնդրենք "ՊՐՈԿՏՈԼՈԳ Գուրգենի մասին,ով միտումնավոր չէր բուժում ազերիների մոտ թութքը,որ նրանք Արցախյան գոյամարտի ժամանակ ցավեր ունենան և պարտվեն հայերին ...","նավթագող Ալիկի մասին,ով 20-րդ դ.սկզբին թալանեց ազերիների նավթը և հովանավորեց հայ ահաբեկիչներին 20-րդ դ. վերջին,որի հետևանքով ազերիների նավթը պակասել է..." ,"շինարար Հովհաննեսի մասին,ով 20-րդ դ. սկզբին տներ էր կառուցում Բաքվում,որոնց պատշգամբները հիմա քանդվում են և դա նա արել է միտումնավոր՝վնասելու ազերիներին..." և այլն...Այս ամենից հետո ազեր-կոյունլուներին կարելի է այս տարի մեկ բան ցանկանալ՝հոգեկան առողջություն,որի պակասն արդեն ցայտուն նկատվում է այդ երիտասարդ և այս տարի իր 97 ամյակը նշող ազգի մոտ...
Ազերիները բացահայտել են ահաբեկիչ Թամարին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more